ԱՄՆ-ի համալսարաններից մեկի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել, կա զոհ

10:52 • 31.10.17

ԱՄՆ Յուտայի համալսարանի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է Սոլթ Լեյք Սիթիի ոստիկանության Twitter-յան պաշտոնական էջը: 

Ոստիկանությունը հայտնել է մեկ զոհի մասին, կասկածյալը մնում է ազատության մեջ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ համալսարանի տարածքում կրակոցների ձայներ են լսվել, մոտակայքում գտնվողներին խորհուրդ էր տրվել պատսպարվել:

Որոշ ժամանակ անց համալսարանից տեղեկացրել են, որ վտանգը դեռ շարունակվում է: Շենքի տարածքում ավելացվել է իրավապահների թիվը: