Հնդկաստանի երկաթուղային կայարաններից մեկում 4.5 մետրանոց պիթոն է հայտնաբերվել (տեսանյութ)

12:40 • 01.11.17

Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի Ջամու քաղաքի երկաթուղային կայարանում հսկայական պիթոն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ առնվազն 4.5 մետր երկարությամբ օձը փաթաթվել է հարթակի հիմնասյանը: Արտասովոր տեսարանը ցնցել է բազմաթիվ ուխտավորների, որոնք ուղևորվելիս են եղել Վայնո Դևի Մանդի տաճար՝ Դիվալի փառատոնը նշելու համար:

Ականատեսների պնդմամբ՝ սողունի մասին անմիջապես տեղեկացվել է բնապահպանական ծառայությունը: Դեպքի վայր ժամանած մասնագետները և տեղացիները համատեղ ուժերով բռնել են պիթոնին, տարել նրան անտառ և բաց թողել: