Էկվադորում մեթանոլի հիման վրա պատրաստված կեղծ ալկոհոլային խմիչքի օգտագործման հետևանքով 16 մարդ է մահացել
Էկվադորում մեթիլային սպիրտի՝ մեթանոլի հիման վրա պատրաստված կեղծ ալկոհոլային խմիչքի օգտագործման հետևանքով մահացել է 16 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Աղբյուրի վերջին տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ բուժօգնության համար դիմել է 62 մարդ:
Նշվում է, որ այժմ Առողջապահության նախարարությունը և այլ համապատասխան հաստատություններ ու գործակալություններ իրականացնում են անհրաժեշտ գործողություններ՝ քաղաքացիների շրջանում տվյալ ապրանքի տարածումը կանխարգելելու համար:
Մեթանոլն անգույն հեղուկ է, որի հոտը նմանվում է էթիլային սպիրտի հոտին: Այն հիմնականում օգտագործվում է քիմիական արդյունաբերության համար: Մեթանոլը շատ թունավոր է. այն ազդում է օրգանիզմի նյարդային և անոթային համակարգերի վրա:










