Անհաջող օր. իտալացին մեկ օրում թալանվել է ու դավաճանվել կնոջ կողմից

12:05 • 01.11.17

Իտալական Վիչենցա քաղաքի բնակիչն ունեցել է իր կյանքի ամենաանհաջող օրերից մեկը՝ 24 ժամվա ընթացքում ստանալով միանգամից 2 տհաճ լուր:

Ինչպես նշում է lenta.ru-ն, 54-ամյա տղամարդն իմացել է, որ իր բնակարանը թալանվել է, ինչպես նաև, որ կինն իրեն դավաճանում է հարևանի հետ:

Աղբյուրը մանրամասնում է, որ տուն վերադառնալուց հետո տղամարդը տեսել է, որ իր բացակայության ժամանակ գողերը ներթափանցել են բնակարան ու թալանել այն: Նրանք տարել են բոլոր ընտանեկան թանկարժեք իրերը, ինչպես նաև զենքի հավաքածուն:

Տղամարդը գնացել է հարևանի տուն, որպեսզի պարզի, թե արդյոք նա չի տեսել գողերին: Բայց դրա փոխարեն կնոջը հայտնաբերել է օտար տղամարդու գրկում:

Երկու հարևանների միջև արյունահեղությունը կանխել են դեպքի վայր հասած ոստիկանները: Մինչդեռ գողացված զենքի հավաքածուն հայտնաբերվել է հաջորդ օրը: