Ալեքսեյ Նավալնին որոշել է դատի տալ Պուտինին

18:14 • 01.11.17

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ դատի կտա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նախագահի վարչակազմին: 

Ինչպես հայտնում է Meduza գործակալությունը, նման որոշման համար պատճառ են հանդիսացել երկրի տարբեր քաղաքներում հանրահավաքներ համակարգելու հարցում տեղական իշխանությունների կողմից ստացված մերժումը:

Նավալնիի խոսքով՝ տեղական իշխանությունները «գործում են կազմակերպված, համաժամանակյա և Մոսկվայից եկող հրամանի համաձայն»:

«Կպահանջենք հարցաքննել ականատես պաշտոնյաներին և կապացուցենք, որ այլ բոլոր անօրինական հրահանգներն արձակել է անձամբ Պուտինը»,- իր բլոգում գրել է ընդդիմադիր գործիչը:

Նավալնին նաև տեղեկացրել է, որ քաղաքային իշխանությունները վերջերս դադարել են համաձայնեցնել հանրահավաքները, ինչով պայմանավորված որոշում է կայացվել հավաքներ անցկացնել մասնավոր տարածքներում: