Անցած 1 օրում 17 ՃՏՊ է արձանագրվել. 3 մարդ զոհվել է, 24-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել

12:37 • 01.11.17

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը։ 

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք։

Բացահայտվել է գողության 15, խարդախության և ապօրինի ծառահատման 3-ական, յուրացման 2, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու և կաշառակերության 1-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: