Ուկրաինայում հրաժարվել են փախստականի կարգավիճակ շնորհել Սաակաշվիլիին

23:58 • 01.11.17

Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը մերժել է ձևակերպել Օդեսայի նախկին նահանագապետ Միխեիլ Սաակաշվիլիին փախստական ճանաչելու մասին փաստաթղթերը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ծառայությունից հայտնել են, որ 01.11.2017-ին Սաակաշվիլիին մերժել են փախստական ճանաչել՝ պայմանավորված «ռասսայի, դավանանքի և ազգության կամ քաղաքական համոզմունքների պատճառով  հետապնդումների զոհ դառնալու մտավախության հիմնավորման բացակայությամբ»:

Փաստաթղթի բնօրինակն առձեռն հանձնվել է Սաակաշվիլիին:

Հիշեցնենք որ հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ Միխեիլ Սաակաշվիլին դիմում է ներկայացրել իրեն Ուկրաինայում քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: