Թրամփը հրահանգել է խստացնել ԱՄՆ մուտքի համար փախստականների ընտրության ծրագիրը

09:52 • 01.11.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրահանգել է է՛լ ավելի խստացնել փախստականների ընտրության ծրագիրը, որով թույլ են տալիս մուտք գործել ԱՄՆ:


«Ես հրահանգել եմ, որ Ներքին անվտանգության նախարարությունն ուժեղացնի ընտրության առանց այդ էլ ծայրահեղ ծրագիրը: Քաղաքական կոռեկտությունը լավ է, բայց ոչ այս պարագայում»,- գրել է Թրամփը Twitter-ում:


Նա չի պարզաբանել, թե արդյոք դա կապված է Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության հետ, թե ոչ:


Հոկտեմբերին Թրամփը հայտարարել է, որ վերսկսում է փախստականների ընդունման ծրագիրը 120 օր տևած մորաթորիումից հետո, բայց խստացնում է 11 երկրից քաղաքացիների ընտրության գործընթացը: Թրամփը խոստացել է, որ ընտրության ընթացակարգերը «ծայրահեղ» են լինելու, և կարծում է, որ հասել է այդ նպատակին:


Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 8 մարդ, ավելի քան 10-ը վիրավորվել։ Ոստիկանությունից հայտնել են, որ մեքենայի վարորդը ձերբակալված է։