Թրամփի պաշտոնանկության մասին խնդրագիրն ավելի քան 1 մլն ստորագրություն է հավաքել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության պահանջով խնդրագիրը 10 օրվա ընթացքում ավելի քան 1 միլիոն ստորագրություն է հավաքել, հայտնում է axios.com-ը:
needtoimpeach.com կայքում հոկտեմբերի 20-ին տեղադրված խնդրագրի նախաձեռնողը միլիարդատեր և քաղաքական ակտիվիստ Թոմ Սթայերն է:
«Դոնալդ Թրամփը մեզ հասցրել է միջուկային պատերազմի շեմին, նա խոչընդոտել է արդարադատությանը և գումարներ վերցրել այլ երկրների կառավարություններից: Մենք պետք է կազմակերպենք այդ վտանգավոր նախագահի պաշտոնանկությունը»,- ասված է փաստաթղթի տեքստում:
Անցած ուրբաթ Դոնալդ Թրամփը Twitter-ում Սթայերին անվանել է «ոչ ադեկվատ և ցնորված մարդ»:










