HarperCollins-ը հայտնել է տարվա բառը
Բրիտանական HarperCollins հրատարակչությունը, որը թողարկում է Collins English Dictionary անգլերենի բացատրական բառարանը, որոշել է տարվա բառը: Այս մասին ասվում է ընկերության կայքում:
Տարվա բառ է (Word of the Year) ճանաչվել fake news բառակապակցությունը, որը բառացիորեն նշանակում է «կեղծ լուր»: Collins English Dictionary-ն բացատրում է այն որպես «կեղծ, հաճախ՝ սենսացիոն տեղեկություն, որը տարածվում է լուրի տեսքով»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2016-ից մինչև 2017 թվականն այս արտահայտության գործածության հաճախականությունն աճել է 365 տոկոսով, ինչը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ:
Հայտնի է, որ 2016 թվականին տարվա բառ է դարձել Brexit հապավումը, որը նշանակում է Մեծ Բրիտանիայի ելքը Եվրոպական միությունից:










