Վիգեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ծնողներին

18:49 • 02.11.17

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին այցելել է հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ,  նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծնողներին և շնորհավորել Գրետա մայրիկին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ու մաղթել քաջառողջություն:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը, Վիգեն Սարգսյանը սպարապետի ծնողների հետ զրուցել է նաև բանակի խնդիրների, ձեռքբերումների և պաշտպանական համակարգում ընթացող բարեփոխումների մասին։

Հանդիպման ավարտին Գրետա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցելության և մշտական ուշադրության համար։