Խոշոր հրդեհ Վանաձորի «Ավտոմատիկա գործարանում». այրվել են դյուրավառ նյութեր

08:47 • 02.11.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 1-ին՝ ժամը 21:36-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի նախկին լիմոնադի գործարանի մոտակայքում:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում չգործող «ԱՎՏՈՄԱՏԻԿԱ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի մասնաշենքերից մեկում (25X60 մ):


Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:23-ին, մարվել՝ 02:26-ին:


Եռահարկ շինության առաջին հարկում այրվել են դյուրավառ նյութեր, 35 հատ տարբեր չափերի (10-50 լ) անհայտ նյութով լի տակառներ, կուտակած թղթե թափոններ (մոտ 150 խմ), 2 կգ-անոց 50 հատ ներկի մետաղյա տարրաներ, և 2 խմ պարան:

Փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: