Հայտնաբերվել են որպես անհետ կորած որոնվող Հրազդանի 2 բնակչի՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված դիերը

14:58 • 02.11.17

Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի տարածքում հայտնաբերվել է երկու քաղաքացու դի: Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ քաղաքացիները որոնվել են ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից:

«Նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում ոստիկանության ծառայողների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում  հայտնաբերվել է քաղաքացին՝1961 թվականին ծնված Վարդուհի Սիմոնյանի և 1964 թվականին ծնված Սամվել Ալիխանյանի դիերը»,- ասաց Էդգար Ջանոյանը:

Նրա տեղեկացմամբ՝ նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնեցին, որ  սեպտեմբերի 18-ից նշված քաղաքացիների անհետ կորելու դեպքի առթիվ հարուցված էր քրեական գործ, կատարվում է քննություն:


Ըստ shamshyan.com կայքի՝ դիերը կապված են եղել պոլիէթիլենային տոպրակով և գրեթե 1 ժամից ավել է պահանջվել, մինչև ոստիկաններն ու քննիչները կարողացել են դիերի վրայից հեռացնել հողաշերտը և դուրս բերել դրանք։ 

Տեղում աշխատող դատաբժիշկը ասել է, որ դիերը ամբողջովին գտնվում են նեխած վիճակում և անհրաժեշտ է, որպեսզի դիերը տեղափոխվեն դիահերձարան։