Կրեմլում մեկնաբանել են Պուտինին դատի տալու մասին Նավալնիի որոշումը
Ռուսաստանի իշխանություններն արձագանքել են հանրահավաքների անցկացման արգելքի պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ հայց ներկայացնելու մտադրության մասին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի խոսքերին, հայտնում է tvrain.ru-ն: Կրեմլում հայտարարել են, որ կապ չունեն ակցիաների թույլտվության տրամադրման հետ և չեն տվել ոչ մի հրահանգ քաղաքային իշխանությանը:
«Մենք չենք տրամադրում հանրահավաքների անցկացման թույլտվություններ: Մեր լիազորությունը չէ»,- ասել է լրատվամիջոցին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ալեքսեյ Նավալնիի մտադրությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ դատի կտա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նախագահի վարչակազմին:
Նման որոշման համար պատճառ են հանդիսացել երկրի տարբեր քաղաքներում հանրահավաքներ համակարգելու հարցում տեղական իշխանությունների կողմից ստացված մերժումը:
Նավալնիի խոսքով՝ տեղական իշխանությունները «գործում են կազմակերպված, համաժամանակյա և Մոսկվայից եկող հրամանի համաձայն»:










