Անցած 1 օրում հանրապետությունում 11 ՃՏՊ է արձանագրվել. 13 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել

12:03 • 03.11.17

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 2-ից 3-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերն էլ բացահայտվել են։ 

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ 

Բացահայտվել է գողության 8, խարդախության 3, կողոպուտի, խուլիգանության, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: