Թամար Կևորկյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

16:04 • 03.11.17

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր խորհրդական Թամար Կևորկյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշում է այսօր ընդունել։

Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես նշվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Թամար Կևորկյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»։