iPhone X-ի առաջին գնորդները հաջողացրել են մի քանի րոպեում կոտրել 1.000 դոլարանոց սմարթֆոնները (լուսանկարներ, տեսանյութ)

17:28 • 03.11.17

Այսօրվանից՝ նոյեմբերի 3-ից, ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone X սմարթֆոնը հայտնվել է վաճառքում, գրում է The Daily Mail-ը՝ նկատելով, որ աշխարհի տարբեր անկյուններում հարյուրավոր մարդիկ օրերով հերթ են կանգնել, որպեսզի առաջինը գնեն 1.000 դոլար արժողությամբ բաղձալի սմարթֆոնը:

Եվ թվում է, որ այսքան երկար սպասելուց ու նման թանկարժեք հեռախոս ստանալուց հետո, գնորդները պետք է անհավանական զգուշություն ցուցաբերեն՝ ապակյա պանելով iPhone X-ը չվնասելու համար: Սակայն համացանցում արդեն տարածվել են մի շարք լուսանկարներ, որոնցում երևում է՝ ինչպես են անզգույշ մարդիկ հեռախոսը գնելուց րոպեներ հետո դրանք ձեռքից գցել ու լուրջ վնասել և՛ էկրանը, և՛ հետին պանելը:

Ոլորտի վերլուծաբանները  կանխատեսում են, որ iPhone X-ի պահանջարկը հսկայական է լինելու:

Հավելենք, որ նոր iPhone X-ի գլխավոր առաձնահատկություններն են FaceID դիմաճանաչողական գործառույթն ու TrueDepth գերժամանակակից տեսախցիկը:

 

At least two of Apple's brand-new iPhone Xs have been broken by clumsy users in China - and their pictures are going viral   The much-anticipated flagship device has barely been released for a day following the start of official sales this morning

A handful of new owners of the hotly-anticipated Apple device have already been left heartbroken after shattering them

Pictures of a second broken iPhone X in China show what appears to be a crack in the corner of the device

CHINA: The first customer shows his new iPhone X after buying it at an Apple Store in Beijing this morning

RUSSIA: People gather by a re:Store shop in Tverskaya Street as Apple launches iPhone X sales in Moscow

RUSSIA: A customer poses with iPhone X smartphones at a Svyaznoy store in Tverskaya Street as  sales begin in Moscow

AUSTRALIA: The first purchasers of the iPhone X show off their boxed phones to the media after its release in Sydney