Ֆրանսիան հավանության է արժանացրել Նոր Կալեդոնիայի անկախության մասին հանրաքվեն
Ֆրանսիայի իշխանությունները համաձայնության են եկել քաղաքական 2018 թվականին Նոր Կալեդոնիայի ինքնորոշման հարցով հանրաքվեի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը BFMTV հեռուստաալիքի եթերում:
Անկախության մասին հանրաքվեի անցկացումը նախատեսվում էր 1998 թվականին ստորագրված Խաղաղ օվկիանոսում արշիպելագի հետևողական ապագաղութացման մասին համաձայնագրով:
Հանրաքվեի հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ, բայց այն պետք է կայանա 2018 թվականի նոյեմբերից ոչ ուշ:
Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի հատուկ վարչատարածքային միավոր է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան հատվածում՝ համանուն կղզու վրա: Դրա բնակչությունը կազմում է 245 հազար մարդ:










