Հունական Կալոլիմնոս կղզու մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել

13:29 • 03.11.17

Ներգաղթյալների և փախստականների տեղափոխող փայտե նավը խորտակվել է Էգեյան ծովի հարավ-արևելքում՝ հունական Կալոլիմնոս կղզու մոտակայքում, ծովափնյա անվտանգությունն իրականացնում է կորած մարդկանց որոնումները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Հաղորդվում է, որ չորս անձ փրկվել է, մեկ մարդ հայտնաբերվել է մահացած:


Փրկված անձանցից մեկի խոսքերով՝ նավում եղել է 22-ից 24 մարդ: Այժմ նավաբեկության հատվածում իրականացվում է նավի ուղևորների որոնման և կորածներին փրկելու խոշոր գործողություն:


Որոնողափրկարարական գործողությանը մասնակցում է ափամերձ անվտագնության չորս նավ, Frontex նավը, Super Puma ուղղաթիռ, երկու զբոսաշրջային նավ և մեկ բեռնատար նավ: