Մեքսիկայի հետ սահմանային պատի արժեքը կկազմի 18 միլիարդ դոլար. Թրամփ

14:27 • 03.11.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի արժեքը լինելու է սկզբում նախատեսվածից կրկնակի քիչ, հայտնում է gazeta.ru-ն:


«Կարծում եմ՝ 18 միլիարդ դոլարով կամ դրանից քիչ գումարով մենք հիանալի պատ կունենաք»,- ասել է Թրամփը:


Նա նաև նշել է, որ այժմ նախագահի վարչակազմն ուսումնասիրում է պատի նախատիպերը, իսկ այնուհետև կկատարի ընտրությունը:


Ավելի վաղ պատի կառուցումը գնահատվում էր մոտ 40 միլիարդ դոլար: