Ալեքսեյ Նավալնին հայց է ներկայացրել Պուտինի դեմ
Մոսկվայի Տվերի դատարանը գրանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի վարչական հայցը:
Ինչպես «Интерфакс» գործակալությանը հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Անաստասիա Դզյուրկոն, դատարան է ներկայացվել հայց Ռուսաստանի նախագահի «գործողությունները և անգործությունը անօրինական ճանաչելու մասին»:
Դատարանը դեռևս չի ընդունել հայցը:
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին նոյեմբերի 1-ին հայտարարել է, որ դատի կտա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նախագահի վարչակազմին:
Նման որոշման համար պատճառ են հանդիսացել երկրի տարբեր քաղաքներում հանրահավաքներ անցկացնելու հարցում տեղական իշխանությունների կողմից ստացված մերժումը:
Նավալնիի խոսքով՝ տեղական իշխանությունները «գործում են կազմակերպված, համաժամանակյա և Մոսկվայից եկող հրամանի համաձայն»:










