Թրամփը հայտնել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինի հետ ԱԽՏԽ գագաթնաժողովի շրջանակներում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է՝ հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Վիետնամում կայանալիք Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ընթացքում: Այդ մասին Թրամփը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է ТАСС-ը:
«Դա շատ կարևոր ուղևորություն է: Հնարավոր է՝ հանդիպում ունենամ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը:
Նա նշել է, որ Ռուսաստանը կարող է «օգնել» ԱՄՆ-ին Սիրիայում և Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման հարցում:
Թրամփը նաև հայտարարել է, որ Պուտինի հետ «պետք է խոսել Ուկրաինայի մասին»:
Նախատեսվում է, որ Թրամփի ասիական շրջագայությունը, որի ընթացքում նա այցելելու է Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն, Չինաստան, Վյետնամ և Ֆիլիպիններ, տեղի է ունենալու նոյեմբերի 5-ից 14-ը:










