Ամերիկայում հոկեյիստներին առաջարկում են ցավազրկել մարիխուանայով

20:25 • 04.11.17

Հոկեյի ազգային լիգայի խաղացողների արհմիությունը բարձրացնում է թերապևտիկ նպատակներով մարիխուանայի օգտագործման հարցը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան պարբերականը, նման որոշումը պայմանավորված է Կանադայի տարածքում 2018-ի հուլիսի 1-ից մարիխուանայի օրինականացմամբ: Այդ թմրանյութը ներառված չէ արգելված դեղամիջոցների կազմում, սակայն դրա կիրառումը չի թույլատրվում Հոկեյի ազգային լիգայում անցկացվող թմրանյութերի չարաշահումը կանխող ծրագրի պատճառով:

Աղբյուրի տվյալներով՝ լիգան դեռևս չի աջակցում այս մտքին, սակայն եթե ապացուցվի, որ մարիխուանան օգնում է խաղացողներին հանգստացնել ցավը, ապա լիգայում կմտածեն մարիխուանայի օգտագործումը թույլատրելու ուղղությամբ:

Հայտնի է, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում, ինչպես և Հոկեյի ազգային լիգայում թմրանյութերի դեմ պայքարի ծրագիր է գործում: