Ավարտին են մոտենում Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող բրիտանական ֆիլմի աշխատանքները (տեսանյութ)

21:41 • 04.11.17

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին նկարահնվող բրիտանական ֆիլմի վրա աշխատող ռեժիսորներ Փոլ Միդլթոնը տեղեկացրել է, որ նկարահանման շուրջ տարվող աշխատանքները մոտենում են ավարտին:

«Քրտնաջան աշխատում ենք ֆիլմի խմբագրական աշխատանքն ավարտելու համար», - թվիթերյան իր էջում գրել է բրիտանացի ռեժիսորը՝ կից հրապարակելով ֆիլմի նախնական պաստառը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել ֆիլմի ցուցադրության ամսաթիվը: «Միկի. հայ հերոս» վերնագրով 60 րոպե տևողությամբ ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 16-ին կեսգիշերն անց:

Ժապավենը ցուցադրվելու է MUTV անգլիական վճարովի մարզական ալիքի եթերում, որը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբին: Ֆիլմը պատմելու է Հենրիխի՝ որպես Պրեմիեր լիգայում հայտնված առաջին հայազգի ֆուտբոլիսի անցած ուղու մասին` բակային ֆուտբոլից մինչև մեծ ակումբային մարզաշխարհ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։