ԱՄՆ-ում փոստատարը վիճակախաղով 10 մլն դոլար է շահել
ԱՄՆ Մերիլենդ նահանգից փոստային ծառայության աշխատակիցը վիճակախաղով 10 մլն դոլար է շահել, գրում է washingtonpost.com-ը։
Իմանալով Extreme Millions վիճակախաղով նման խոշոր գումար շահելու մասին՝ Վուդի Սիմոնսը գնացել է աշխատանքի՝ կարծես ոչինչ չի եղել, այնուհետ վերադարձել Վիրջինիա, որտեղ գնել էր տոմսը, շահումը ստանալու համար:
Ամերիկացին հայտնել է, որ իր աշխատանքից հրաժարվել դեռ չի պատրաստվում:
Վիճակախաղի կազմակերպիչները նշել են, որ մտադիր են խաղարկել ևս 3 տոմս՝ յուրաքանչյուրը 10 մլն-ական դոլար:










