«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել խարդախության մեղադրանքով հետախուզվող քաղաքացի

11:58 • 04.11.17

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 17.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, «Թբիլիսի-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Արտակ Ա.-ն:

Ըստ Ոստիկանության կայքի՝ վերջինս  2016թ. փետրվարի 13-ից Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը):

Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Արտակ Ա.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: