Սասունիկում ընտրական գործընթացը պասիվ է, որովհետև մրցակցություն չկա. գյուղապետ
Սասունիկի գյուղապետ Արման Մարգարյանը որևէ զարմանալի բան չի տեսնում նրանում, որ Սասունիկում ընտրողների ամենացածր մասնակցությունն է արձանագրվել այսօր մի շարք համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության առումով:
«Մրցակցություն չկա, ավագանու 10 անդամ է առաջադրված, որից 9-ը ընտրվում է, երևի դրա համար արխային են»,- Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Սասունիկի գյուղապետը:
Հիշեցնենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ այսօր ժամը 14։00–ի դրությամբ հրապարակված տվյալների՝ մասնակցության ամենացածր ցուցանիշը՝ 5.11 % գրանցվել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում, որտեղ 2522 ընտրողներից մասնակցել է 5.11 տոկոսը`129 ընտրող։










