Մինչև ժամը 11-ը մարդիկ անասունների հետ են. Լճավանի ղեկավարը` համայնքում ընտրողների պասիվության մասին

13:35 • 05.11.17

 

ՏԻՄ ընտրություններին քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ հրապարկված տվյալների համաձայն՝ ժամը 11:00-ի դրությամբ ամենացածր մասնակցությունը գրանցվել  է Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքում ՝ հաշվառված 424 ընտրողից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 5-ը:

Tert.am-ը հարցի առնչությամբ պարզաբանում խնդրեց Լճավան համայնքի ղեկավար Լյովա Գևորգյանից . «Դե մինչև ժամը 11-ը մարդիկ անասունների հետ են: Իրանց առօրյան էտա, 11-ից հետո կանցնեն արդեն նորմալ ընտրությունների»:

Tert.am –ը նաև հետաքրքրվեց` արդյոք համայնքում շա՞տ կան արտագնա աշխատանքի մեկնածներ . «Չէ էդքան շատ չունենք», -եզրափակեց Լյովա Գևորգյանը: