Արցախում հակատանկային նռնակի պայթյունից բեկորային վիրավորում ստացած Սերգեյ Ալումյանին տեղափոխել են Երևան
Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից բեկորային վիրավորում ստացած Սերգեյ Ալումյանը վիրահատության ենթարկվելուց հետո Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Այս մասին Tert.am –ին հայտնեց Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:
Իսկ վիրավորներից մեկը շարունակում է մնալ Ստեփանակերտի հոսպիտալում։










