Պուչդեմոնը և Կատալոնիայի կառավարության 4 նախկին անդամները հանձնվել են բելգիական ոստիկանությանը. ԶԼՄ-ներ

17:18 • 05.11.17

Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը և շրջանի կառավարության չորս նախկին անդամները հանձնվել են բելգիական ոստիկանությանը: Այդ մասին բելգիական VRT հանրային հեռարձակող ընկերությանը հայտնել է աղբյուրը, հաղորդում է Associated Press-ը:


Շաբաթ Բելգիայի իշխանությունները հաստատել են, որ ուսումնասիրում են Իսպանիայից ստացած Պուչդեմոնի և նրա աջակիցների ձերբակալության օրդերը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Կառլես Պուչդեմոնը հայտնել է իր ձերբակալության եվրոպական օրդերի առնչությամբ Բելգիայի դատախազության հետ համագործակցելու պատրաստակամության մասին:


Ուրբաթ  Իսպանիայի ազգային դատարանը որոշում է կայացրել Պուչդեմոնի, ինչպես նաև Բելգիայում գտնվող մյուս կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության համար միջազգային օրդեր հատկացնելու մասին:


Դատարանը նրանց կասկածում է ապստամբության կազմակերպման, պետական միջոցները վատնելու, ծառայողական դիրքի չարաշահման և իշխանություններին չենթարկվելու մեջ: