Ավելի քան 100 զոհ. ԻՊ-ից ազատագրված Դեր Զորի մոտակայքում խոշոր պայթյուն է տեղի ունեցել

12:35 • 05.11.17

Սիրիական Դեր Զոր քաղաքի մոտակայքում գտնվող փախստականների խոշոր ճամբարում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, սիրիական պետական հեռուստատեսությանը հղումով, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:

Աղբյուրը մանրամասնում է, որ լույս նոյեմբերի 5-ի գիշերը մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենայով մտել է փախստականների ճամբարի տարածք ու գործի դրել պայթուցիկ սարքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին սիրիական բանակը Դեր Զորն ամբողջովին ազատագրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: