Իսրայելում գետաձին փախել է կենդանաբանական այգուց, սակայն վերադարձել է (տեսանյութ)
Թել Ավիվի Ramat Gan կենդանաբանական այգու գլխավոր մուտքից դուրս է եկել այգու գետաձիերից մեկը, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է նույն ճանապարհով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, կենդանու «փախուստը» ֆիքսել են վերահսկման տեսախցիկները: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է զարմացել այգու աշխատակիցը, որը չէր սպասում գետաձիուն տեսնել ազատության մեջ: Երբ կենդանին վերադարձել է, նրան ուղարկել են իր վանդակը:
Նշվում է, որ կենդանաբանական այգում 24 գետաձի է բնակվում:
Աշխատակիցների խոսքով՝ իրենք պատկերացում անգամ չունեն, թե ինչպես է կենդանին հաջողացրել դուրս գալ վանդակից և հայտնվել ազատության մեջ, սակայն խոստացել են պարզել կատարվածի հանգամանքները:










