Կանադացի ձկնորսը ցույց է տվել, թե ինչպես է ձևախեղվել աղբի մեջ մեծացած ձկան մարմինը

22:35 • 05.11.17

Կանադայի բնակիչը կոչ է արել դադարել աղբը փողոցում նետելուց՝ ցույց տալով, թե ինչ հետևանքների կարող է դա հանգեցնել:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, ձկնորս Ադամ Թերնբուլը սոցցանցում տեղադրել է Ալբերտա նահանգի գետում բռնած ձկան լուսանկարը, որում երևում է ձկան մարմնի դեֆորմացումը: Կենդանին նոր ձևավորված ժամանակ հայտնվել է ջուրը նետված աղբի մեջ, ինչի հետևանքով մարմինը մեծացել է պլաստիկե իրի շուրջ:

Լուսանկարը սոցցանցում տարածել են շուրջ 12 000 օգտատերեր, որոնք ևս կոչ են արել խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին:  

Կանադացի ձկնորսը հանել է ձկան մարմնին փաթաթված իրն ու բաց թողել գայլաձկանը: Նրա խոսքով՝ ձկան մարմինը հետագայում կվերականգնվի: