ՌԴ կենդանաբանական այգիներից մեկում վագրն այցելուների աչքի առաջ հարձակվել է աշխատակցուհու վրա

22:19 • 05.11.17

Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքի կենդանաբանական այգում «Գիշատիչ կենդանիներ» բաժանմունքի աշխատակցուհու վրա հարձակվել է Թայֆուն մականունով վագրը: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հաստատության կայքում:

Ամենայն հավանականությամբ, վագրը վանդակ է մտել այն պահին, երբ այնտեղ է գտնվել աշխատակիցը: Կենդանին հարձակվել է նրա վրա: Այցելուները ճչոցներով, քարերով և ձեռքի տակ եղած առաջկաներով սկսել են շեղել կենդանու ուշադրությունը: Այդ ժամանակ կնոջը հաջողվել է թաքնվել ներքին տարածքում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու շտապ օգնությունը: Տուժածին շոկային վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Կենդանին, որը նույնպես ուժեղ ստրես է ապրել, ներկա պահին գտնվում է վանդակում: Վագրի նկատմամբ ոչ մի միջոց չի նախաձեռնվի: