Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեղադրանքով 11 արքայազն է բերման ենթարկվել

11:24 • 05.11.17

Սաուդյան Արաբիայի նորաստեղծ հակակառուպցիոն հանձնաժողովը թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի կարգադրությամբ բերման է ենթարկվել երկրի թագավորական ընտանիքից 11 արքայազն, ներկայիս կառավարության 4 նախարար, ինչպես նաև տասնյակ նախկին նախարարներ:

Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն, արքայազներից մեկը մեղադրվում է զենքի ապօրինի վաճառքը թույլատրող փաստաթղթերի ստորագրման, մյուսը՝ իրականում գոյություն չունեցող գործարքների կնքման, իսկ 3-րդը՝ փողերի լվացման համար:

Մինչդեռ Reuters-ը հավելում է, որ բերման ենթարկվածների մեջ է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ միլիարդատեր արաքայազն Ալավիդ բին Թալալը՝ Kingdom Holding 4280.SE ներդրումային ընկերության սեփականատերը:

Աղբյուրը հավելում է, որ հակակոռուպցիոն հանձնաժողովը ստեղծվել է նոյեմբերի 4-ին: