Ճապոնիայում դրոնը դուրս է եկել վերահսկողությունից՝ վնասելով 6 մարդու (տեսանյութ)

21:54 • 06.11.17

Նոյեմբերի 4-ին Ճապոնիայի Գիֆու պրեֆեկտուրայի Օգակի պարկում դրոնը դուրս է եկել վերահսկողությունից՝ վնասելով 6 մարդու: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 89 սմ լայնությամբ և 50 սմ բարձրությամբ սարքը ռոբոտաշինության ոլորտում ցուցադրության շրջանակներում քաղցրավենիքիներ է թափելիս եղել ամբոխի վրա, երբ տեղի է ունեցել միջադեպը:

Japan Times-ի տվյալների համաձայն՝ դրոնի հարվածների հետևանքով տուժածները թեթև վնասվածքներ են ստացել՝ քերծվածքներ ճակատի և ուսերի հատվածում: