Սուրբծննդյան տոնավաճառի աշխատակիցները մասամբ արգելափակել են Փարիզի երթևեկությունը՝ դրա անցկացման արգելքի պատճառով

17:12 • 06.11.17

Ելիսեյան դաշտերում անցկացվող սուրբծննդյան տոնավաճառի աշխատակիցները մասամբ արգելափակել են Փարիզի երթևեկությունը՝ այս տարի դրա անցկացման վերաբերյալ պաշտոնական արգելքից հետո, հայտնում է The Local-ը:


Ինչպես նշում է լրատվամիջոցը, բողոքները սկսվել են նոյեմբերի 6-ի առավոտյան: Մասնավորապես, մոտ 60 մարդ փակել է քաղաքի արևմուտքում գտնվող փողոցներից մեկը, ինչի հետևանքով 10 կիլոմետր երկարությամբ խցանում է առաջացել:


Նոյեմբերի 3-ին տոնավաճառի աշխատակիցները սպառնացել էին «արգելափակել» Ֆրանսիայի մայրաքաղաքը միջոցառման չեղարկման դեպքում, և հենց նման որոշում է ավելի ուշ կայացրել Փարիզի ոստիկանությունը:


Հայտնի է, որ քաղաքի իշխանությունների մոտ տարաձայնություններ են առաջացել վերջին տարիներին այսպես կոչված «տոնավաճառային աշխատակիցների թագավոր» Մարսել Քեմպիոնի հետ՝ տոնավաճառի անցկացման պայմանագրի գործողության ժամկետի պատճառով: Քեմպիոնի խոսքով՝ տոնավաճառի չեղարկումն աշխատանքից զրկել է մոտ 2 հազար մարդու: