Թրամփը Տեխասում զինված հարձակումից հետո երկրում զենքի վաճառքի խստացման անհրաժեշտություն չի տեսնում

17:03 • 06.11.17

ԱՄՆ Տեխաս նահանգի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած զինված հարձակումից հետո նախագահ Դոնալդ Թրամփը երկրում զենքի վաճառքի խստացման անհրաժեշտություն չի տեսնում, այս մասին հայտնում է CNN-ը: 

«Այստեղ խնդիրը մարդու հոգեկանի հետ է, այլ ոչ զենքի հետ վարվեցողության», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ ըստ նախնական տվյալների՝ հանցագործը եղել է խիստ անհավասարակշիռ վիճակում:

Նշենք, որ այսօր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր ցավակցությունն է հայտնել Տեխասում տեղի ունեցած հարձակման զոհերի ընտանիքներին և կրկին կոչ արել սահմանափակել զենքի կրումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Դևին Քելի անունով տղամարդը մտել է ԱՄՆ Տեխաս նահանգի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցի ու կրակ բացել՝ խլելով 26 մարդու կյանք, վնասվածքներ հասցնելով 20-ից ավելի մարդու: