Ֆրանսիայում հակաահաբեկչական գործողություն է անցկացվում, կան ձերբակալվածներ
Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում ու Մերձծովյան Ալպեր դեպարտամենտում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ գործողության ընթացքում ձերբակալվել է 7 մարդ:
Parisien պարբերականի հաղորդմամբ՝ ձերբակալվածների թվում 18-65 տարեկան մարդիկ են:
Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները շարունակում են խուզարկումներ իրականացնել գործողության անցկացման վայրում:










