Շոտլանդիայի խորհրդարանից մարդկանց շտապ տարհանել են

16:54 • 07.11.17

Շոտլանդիայի խորհրդարանի անդամները շտապ տարհանվել են շենքից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Շոտլանդիայի ոստիկանությանը:

«Էդինբուրգի ոստիկանությունն արձագանքել է Շոտլանդիայի խորհրդարանում սպառնալիքին... կասկածելի փաթեթ հայտնաբերելուց հետո», - հայտնել է ոստիկանությունը:

Նշվում է, որ շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են, ոստիկանությունը շարունակում է աշխատել տեղում:

Ինչպես նշել է BBC-ի թղթակիցը, խորհրդարանականներից մեկին սպիտակ փոշիով փաթեթ են ուղարկել: