Հրազդանի 2 բնակչի սպանության գործով մեղադրյալ է ներգրավվել. նա նույն քաղաքի բնակիչ է

11:03 • 07.11.17

Հրազդանի երկու բնակչի՝ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հրազդանի բնակիչ, ում մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ քննչական կոմիտեից.
«Հրազդանի երկու բնակչի սպանության մեջ որպես մեղադրյալ է ներգրավվել Հրազդանի բնակիչ, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերի հատկանիշներով՝ շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն»:

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 20-ին հարազատներից հաղորդում է ստացվել, որ 2017թ. սեպտեմբերի 18-ին Հրազդանի բնակչուհի Վարդուհի Սիմոնյանը դուրս է եկել իրենց տանից, և նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունեն:

Օրեր անց՝ հոկտեմբերի 6-ին, հաղորդում է ստացվել Հրազդանի մեկ այլ բնակչի՝ Սամվել Ալիխանյանի անհետ կորելու վերաբերյալ։ 

Նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում ոստիկանության ծառայողների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին քաղաքացիներ՝1961 թվականին ծնված Վարդուհի Սիմոնյանի և 1964 թվականին ծնված Սամվել Ալիխանյանի դիերը:

Նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում ոստիկանության ծառայողների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1961 թվականին ծնված Վարդուհի Սիմոնյանի և 1964 թվականին ծնված Սամվել Ալիխանյանի դիերը։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի բնակիչները դարձել են սպանության զոհ։

Նախնական քննության տվյալներով՝ նրանք սպանվել են Հրազդան քաղաքում՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի առանձնատանը, որից հետո դիակները տեղափոխվել են և թաքցվել Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում, որտեղ էլ հայտնաբերվել են նրանց մարմինները։