Կիևում անհայտ անձինք ցեմենտ են լցրել անմար կրակի վրա (լուսանկարներ)

14:11 • 07.11.17

Կիևի Փառքի պուրակում անհայտ անձինք ցեմենտ են լցրել անմար կրակի վրա: Այս մասին հայտնում է «Էսպրեսո» հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղի ունեցածի մասին կոմունալ ծառայություններին հայտնել է դեպքի վայրի կողքով անցնող քաղաքացին: Ժամանելով դեպքի վայր՝ ոստիկանները հայտնաբերել են, որ կրակի վրա իրոք ցեմենտ են լցրել և թողել 8 դույլ:

Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները. դրա պատճառները դեռևս անհայտ են:

Հայտնի է, որ 2015 թվականի մայիսից Ուկրաինայում գործում է կոմունիստական և նացիոնալ-սոցիալիստական ռեժիմները քննադատելու մասին օրենքը: Փաստաթուղթն արգելում է խորհրդային դրոշներ և զինանշաններ պատկերող խորհրդանիշների պատրաստումը և հանրային գործածությունը, ինչպես նաև՝ ԽՍՀՄ-ի պետությունների օրհներգերի հանրային կատարումը: Ընդ որում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձանները չեն ընկնում օրենքի ազդեցության տակ: