Վենետիկում հորդառատ անձրևների հետևանքով բարձրացել է ջրի մակարդակը (տեսանյութ)

17:15 • 07.11.17

Իտալական Վենետիկում հորդառատ անձրևների հետևանքով ջրի մակարդակը բարձրացել է՝ հասնելով ավելի քան մեկ մետրի: Այս մասին հայտնում է Euronews-ը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:

Հայտնի է, որ վերջին օրերին Իտալիայի տարբեր շրջաններում տեղում են հորդառատ անձրևներ, որոնց հետևանքով ջրի մակարդակը հասել է վերջին 4 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ acqua alta-ն (բարձր ջուր) հասել է 127 սմ-ի, ընդ որում՝ Իտալիայի մի շարք շրջաններում երկուշաբթի տեղացել է առաջին ձյունը:

Acqua alta-ն բնական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ լուսնի գրավիտացիոն ազդեցությունը և Միջերկրական ծովի տաք քամիներն առաջացնում են հատկապես ուժեղ մակընթացություն, ինչն Ադրիատիկ ծովի ջրերը բերում է Վենետիկի ծովածոց: