Աշխարհի ամենաշքեղ բանտը, որտեղ սաուդացի արքայազները սպասում են պաշտոնական մեղադրանքին (լուսանկարներ)
2017-ի ամռանը Սաուդյան Արաբիայի գործող թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը որոշել է, որ երկրում բարեփոխումներ են անհրաժեշտ: Նա փոխել է գահը ժառանգելու «եղբորից եղբորը» սկզբունքը առավել արևմտյան «հորից որդուն» սկզբունքով:
Հաջորդ թագավոր նա նշանակել է 12 որդուց մեկին՝ 32-ամյա Մուհամեդ իբն Սալմանին, որի թագադրությունը տեղի է ունենալու 2018-ին, որից հետո Մուհամեդը կդառնա թագավորության ամենաերիտասարդ ղեկավարը:
Մուհամեդն արդեն իսկ որոշ բարեփոխումներ սահմանել է պետական պաշտոններ զբաղեցնելով, ինչպես օրինակ՝ նրա հրամանով ստեղծվել է կաշառակերության դեմ պայքարի հանձնաժողովը: Այն արդեն գործի է անցել և նոյեմբերի 5-ին ձերբակալել է երկրի 11 արքայազնի, 4 գործող նախարարի և կառավարության նախկին 38 անդամի:
Ինչպես հաղորդում է Tatler.ru-ն, պաշտոնական մեղադրանքների առաջադրմանը նրանք սպասում են ոչ թե սովորական բանտում, այլ Էր Ռիադի The Ritz-Carlton հյուրանոցում, որտեղից տարհանել են անձնակազմին և հյուրերին: Իսկ նրանց սենյակները, որտեղ նախկինում հյուրընկալվել են Բարաք Օբաման, Դոնալդ Թրամփը և այլ առաջնորդներ, համալրված են լողավազանով, սպա սրահով, ռեստորանով և բոուլինգով: Հյուրանոցից դուրս գալ նրանց արգելվում է:














