Բիլ դե Բլազիոն վերընտրվել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում. AP

09:50 • 08.11.17

Դեմոկրատ Բիլ դե Բլազիոն վերընտրվել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում, հայտնում է Associated Press-ը՝ հիմնվելով ընտրությունների մասնակիցների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքների վրա:

Հայտնի է, որ դեմոկրատ թեկնածուի նախընտրական քարոզարշավի առանցքային կետերն էին ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիսում հանցավորության դեմ պայքարի շարունակումը, քաղաքային կրթական համակարգի բարելավումն ու բնակարանային սուբսիդավորման ծրագրի ընդլայնումը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Դե Բլազիոյի գլխավոր մրցակիցը հանրապետական Նիքոլ Մալիոտակիսն էր, որը կոշտ պահպանողական դիրքորոշում ունի ներգաղթի ու միասեռ ամուսնությունների հարցերում:

Հայտնի է, որ քվեարկության պաշտոնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել: