ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը ժամանել են Չինաստան (լուսանկարներ, տեսանյութ)

13:00 • 08.11.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկին Մելանյա Թրամփի ուղեկցությամբ ժամանել է Չինաստան, հայտնում է New York Daily News-ը՝ նկատելով, որ ասիական շրջագայության ընթացքում սա ԱՄՆ նախագահի 3-րդ կանգառն է: Նախքան այս նա այցելել էր Ճապոնիա ու Հարավային Կորեա:

Հայտնի է, որ 71-ամյա Թրամփը Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնում առաջին անգամ է Չինաստան ժամանում:

Նշվում է նաև, որ մայրաքաղաք Պեկինի կենտրոնում գտնվող «Արգելված քաղաքը», որն իրենից հին կայսերական համալիր է ներկայացնում ու սովորաբար լեփ-լեցուն է լինում զբոսաշրջիկներով, Թրամփի այցի կապակցությամբ դատարկ է եղել:

Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփն ու Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը կանանց ընկերակցությամբ թեյել են:

Ենթադրվում է, որ երկօրյա այցի ընթացքում Թրամփը չինացի գործընկերոջ հետ կքննարկի գլխավոր տարածաշրջանային հարցը՝ հյուսիսկորեական սպառնալիքը, որի շուրջ Վաշինգտոնն ու Պեկինն ունեն մի շարք տարաձայնություններ:

 

Картинки по запросу Trump arrives in China

Картинки по запросу Trump arrives in China

Картинки по запросу Trump arrives in China

Children wave U.S. and Chinese flags as President Donald Trump arrives at Beijing Airport, Wednesday, Nov. 8, 2017, in Beijing, China. Trump is on a five country trip through Asia traveling to Japan, South Korea, China, Vietnam and the Philippines. (AP Photo/Andrew Harnik)

Children wave US and Chinese flags as Donald Trump arrives at Beijing Airport (Andrew Harnik/AP)