Dolce&Gabbana-ն «մակարոնեղենի» սահմանափակ քանակությամբ հավաքածու կներկայացնի
Իտալական Dolce&Gabbana նորաձևության տունը սպագետիի փաթեթավորման դիզայն է մշակել:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, իտալական այս ընկերությունը երբեք էլ անտարբեր չի եղել մակարոնեղենի նկատմամբ: Դիզայներները մեկ անգամ չէ, որ մակարոնի տեսքով զարդանախշերով հագուստ են ստեղծել տարբեր հավաքածուներում:
Այսպիսով, ակնկալվում է համագործակցություն մակարոնեղեն արտադրող Pastificio di Martino ընկերության հետ:
Նորագույն հավաքածուի կազմում կընդգրկվեն պաստան պահելու համար նախատեսված տարաներն ու խոհանոցային գոգնոցը: Հավաքածուն կներկայացվի սահմանափակ քանակությամբ՝ 5000 օրինակից:










