Ճապոնիայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել, կա 4 զոհ

12:39 • 08.11.17

Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայում վթարի է ենթարկվել բեռնատար ուղղաթիռ, որում եղել է չորս մարդ: Նախնական տվյալներով՝ նրանք զոհվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ճապոնական Nippon Television Network հեռուստաընկերությանը:


AS 332 ուղղաթիռն ընկել է Գումմա պրեֆեկտուրայում Ուենոմուրա բնակավայրի մոտակայքում: Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ այն բռնկվել է:


Դեպքի վայրում աշխատում են հրշեջները և ոստիկանությունը:


Դեպքի պատճառները պարզվում են: