Նոր Նորքում ծառահատման մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել ոստիկանություն. shamshyan.com

12:39 • 08.11.17

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հայտնաբերել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի 11 շենքի բակում ծառեր հատելու մեջ կասկածվող անձին։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Նա Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 25-ամյա Հ. Բ.-ն է, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Նոր Նորքի Թոթովենցի փողոցում հատվել է 4 ծառ. ըստ ականատեսների՝ հատողը թաղապետարանի աշխատակից էր ներկայացել և ասել, որ թույլտվություն ունի։