Թբիլիսիում հարձակվել են ռուս զբոսաշրջիկների ավտոմեքենայի վրա, կոտրել մեքենայի ապակիները (տեսանյութ)

14:51 • 08.11.17

Թբիլիսիում քննչական միջոցառումներ են իրականացվում Ռուսաստանից զբոսաշրջիկների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ, հայտնում է Новости-Грузия-ն:


Ինչպես լրատվամիջոցին հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից, միջադեպը տեղի է ունեցել անցած գիշեր Մթածմինդա զբոսայգու կենտրոնական մուտքի մոտ:


Ռուս զբոսաշրջիկների և տեղացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, այնուհետ ռուսները սկսել են փախչել, իսկ վեճի տեղացի մասնակիցները կոտրել են զբոսաշրջիկներին պատկանող Mini Copper S ավտոմեքենայի ապակիները:


Հաղորդվում է, որ արդեն հարցաքննվել են միջադեպի բոլոր մասնակիցները: Ոստիկանությունում զբոսաշրջիկները հայտարարել են, որ չունեն ոչ մի բողոք և պատրաստվում են այսօր հեռանալ Վրաստանից, այդ պատճառով նրանք չեն կարողանա մասնակցել հետագա հետաքննությանը:

Քրեական գործ դեռ չի հարուցվել: